Պատմություն

Ալեքսանդր Մակեդոնացի

Փաստերով հիմնավորիր, որ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն գործիչներից է:

Ալեքսանդր Մակեդոնացին Ք. ա. 336-323 թթ տաղանդավոր, գերազանց հունական կրթություն ստացած թագավոր էր: նա կարողանում է ավարտին հասցնել պարսիկների դեմ պտերազմի նախապատրաստումը: Ք. ա. 334 թ. մտնում է Փոքր Ասիա, որով և սկսվեց նրա նշանավոր Արևելյան արշաանքը ( տևեց 10 տարի): Ք. ա. 331 թ. Գվագամելայի ճակատամարտում ջախջախեց պարսկական զորքին: Ալեքսանդրն իրեն ենթարկեցրեց ողջ արևելքը՝ Հնդկտանը ներառյալ: Ալեքսանրի զինվորները հոգնել էին և ուզում էին տուն վերադառնալ: Վերջիններիս պատճառով Ալեքսանդրաը հրաժարվեց իր բազմաթիվ մտահաղացումներից և վերադարձավ Բաբելոն, որը դարձրել իր պետության մայրաքաղաք: Մակեդոնացու աննախադեպ պետությունը միավորում էր Հունաստանից ու Մակեդոնիայից մինչև Հնդկաստան ընկած տարածքը: Մակեդոնացին Հին աշխարհի մեծագույն գործիչներից էր: Նա հետաքրքիր քաղաքական գործիչ էր: Նա փորձում էր միավորել հունական և արևելյան մշակույթի լավագույն կողմերը, որի արդյունքում էլ ստեղծվեց հելլենական մշակույթը: 

Ներկայացրու Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերության տրոհման պատճառները:

Ալեքսանդրի մահից հետո նրա ստեղծած պետությունը բավականին արագ քայքայվեց: Նրա զորավարները կատաղի մարտեր սկսեցին գահի համար: Ի վերջո պետությունը բաժանվեց մասերի: Ստեղծվեցին Սելևկյան պետությունը, Եգիպտոսը, Մակեդոնիան և այլն: պետության մասնատումն անխուսափելի էր, որովհետև նրա մեջ բռնի ուժով պահվում էին նախկինում անկախ տարբեր պետություններ:

Տալ հելլենիստական մշակույթ հասկացության բացատրությունը: Պատմեք հելլենիստական մշակույթի կենտրոնների , նրանց նվաճումների մասին:

Հելլենիստականություն նշանակում է հունականություն: Հելենիզմը հունական և արևելյան մշակույթի միախառնումն է:

Հելլենիստական մշակույթի կենտրոններից էին Ալեքսանդրիան: Այստեղ ստեղծվեց Մուսեյոնը՝ Մուսսաների տաճարը: Այստեղ ստեղծվեց նաև Ալեքսանդրայի գրադարանը: Հելլենիստական նշանավոր կոթող էր նաև Ալեքսանդրիայի փարոսը: 

Նշանավոր կենտրոն էր Պերգամոնը: Այստեղ հիմնվեցին գրադարան և ակադեմիա: Այստեղ ստեղծվել է մագաղաթ: 

Անտիոքը ևս հելլենիստական մշակույթի կենտրոն էր, որտեղ ևս ստեղծվել են գիտական, գեղարվեստական, գրական գործեր:

Ներկայացնել Ալ. Մակեդոնացու օրոք տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:

Մ․թ․ա․ 335 թվականի գարնանն Ալեքսանդր Մակեդոնացին ձեռնամուխ է լինում արշավանքի կազմակերպման՝ խռովարար ցեղերի՝ իլիրիացիների և թրակիացիների դեմ։ 

 Ք. ա․ 334 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին սկսում է նշանավոր Արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում ամբողջ Աքեմենյան Պարսկաստանը։ 

Ք. ա. 331թ. Գավգամելայի ճակաատամատը, որտեղ Ալեքսանդրը հաղթում է պարսից արքայից -արքա Դարեհին:

Ալեքսանդրը Ք. ա. 326 թվականին արշավում է դեպի Հնդկաստան:

Ալեքսանդր Մակեդոնացի 336-323

Leave a comment