Իմ ճամբարային առօրյան

Մայիսի 27 մինչև հունիսի 7 մենք գնացել ենք ամառային ճամբար: Մենք դպրոցում մի քիչ դասեր էինք անում ու հետո գնում էինք ամառային լողափ՝ լողալու: Ես դպրոցում երկար էի մնում ու մենք խաղեր էինք խաղում: Ընկեր Սեդայի հարսանիքին պատրաստվելիս մենք մեր ձեռքերով կավե տարոսիկ ենք պատրաստել: Ամառային ճամբարի ժամանակ մենք էլի կավով պատրաստել ենք հարսիկին և փեսային: Հունիսի 7-ին ընկեր Սեդայի ու ընկեր Սմբատի հարսամիքն էր ու իրանք գնացել էին Մայր դպրոց: Ինձ շատ է դուր եկել ամառային ճամբարն իմ ընկերների հետ:

Advertisements

Ճամփորդություն դեպի Արայի լեռ

Մենք  3-1 դասարանցիների հետ գնացել էինք դեպի Արայի լեռ: Երկար քայլեցինք, բարձունքը հաղթահարեցինք: Տեղ հասանք, նախաճաշեցինք Ծաղկեվանքի մոտ: Ծաղկեվանքում մենք երգեցինք հոգևոր երգեր: Ծաղկեվանքի բակում երգեցինք հարսանեկան երգեր: Հետո շրջակա միջավայրը մաքրեցինք, շատ կեղտոտ էր, շատ աղբ հավաքեցինք:64F494D0-9A60-47F3-AAB3-C351035E9B5B

Հորինուկներ

Գովք Արարատիս

Արարատը շատ մեծ է:

Արարատն ինձ համար շատ սիրուն ու հմայիչ է:Մասիս սիս

Անխելքն ու իրենց թաքավորը

Լինում է, չի լինում մի անխելքների երկիր է լինում: Էս երկիրի թագավորը ամենաանխելքն է լինում, ով ինչ ասում է, հավատում է, ով ինչ ուզում է, տալիս է: Թագավորը սիրահարվում է մի սիրուն ու խելացի աղջկա: Թագավորը չնայած անխելք էր, բայց շատ բարի էր, աղջիկն էլ նրան է սիրահարվում ու ամուսնանում են: Մի օր մի խելացի խաբեբա է գալիս թագավորի մոտ  ու ասում.

―Թագավորն ապրած կենա, եկել եմ քեզ ասեմ, որ ես պիտի լինեմ էս երկրի թագավորը: Քո հայրն ուզում էր, որ  ինձ նման խելացի մարդ կառավարի էս երկիրը:

Անխելք թագավորն ասում է.

―Դե որ հայրս էդպես է ուզում, թող էդպես էլ լինի:

Խաբեբան ուրախանում է, որ իրեն հավատացին, բայց էդ պահին գալիս է թագավորի խելացի կինը և ասում.

―Ե՞րբ է թագավորի հայրը քեզ էդպիսի բան ասել:

―Անցյալ ամռանը ,–պատասխանում է խաբեբան:

― Բայց ամռանն իմ հայրն արդեն չկար,-զարմացած ասում է թագավորը:

Բոլորը հասկանում են, որ խաբեբան թագավորին խաբում էր:  Էդ օրվանից թագավորը միշտ լսում է խելացի կնոջ խորհուրդները ու ինքն էլ սկսում է շատ կարդալ, որ խելացի դառնա:

Անխելք մարդը

 

Untitled

 

Շունն ասաց.

-Տերն ինձ շատ է սիրում, որովհետև ես նրան պաշպանում եմ, օգնում եմ ու զարմացնում եմ:

Դրա համար էլ տերը  ինձ է սիրում :

Եկավ տերը, տեսավ, որ նրանք կռվում են, ասաց.

-Ես բոլորիդ էլ սիրում եմ:

Շունն ասաց.

-Տերն ինձ շատ է սիրում, որովհետև ես նրան պաշպանում եմ, օգնում եմ ու զարմացնում եմ:

Դրա համար էլ տերը  ինձ է սիրում :

Եկավ տերը, տեսավ, որ նրանք կռվում են, ասաց.

-Ես բոլորիդ էլ սիրում եմ:

 

Նրան խաշում են ու նրանով ձվակռիվ են խաղում:

Ձու

ձու

Սիրելի Հովհաննես Թումանյան, դու ամենալավ գրողն ես եղել: Շնորհակալություն, որ փոքրերի համար լավ հեքիաթներ ես գրել: Մենք քեզ շատ ենք սիրում, որովհետև բոլոր հայերը քեզ գիտեն: Քո բոլոր հեքիաթները մեզ շատ են հետաքրքրում: Եթե դու կենդանի լինեիր հիմա, նոր հեքիաթներ կգրե՞իր:

Image result for հովհաննես թումանյան

 

 

 

 

 

 

 

Ավանդապատումներ

Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):

Ծաղկեվանք կամ Կույս Վարվառայի քարայր

Լեռան լանջերին է գտնվում Ծաղկեվանքը, որի պատճառով էլ լեռը կոչվել է նաև Ծաղկեվանքասար:

Ավանդույթի համաձայն քրիստոնեությունն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հորից, Վառվառա անունով կույսը թաքնվում է այս այրի մեջ:

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է բռնի տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց աչքերը։

Հեծանվաերթ

Մենք 3-1 դասարանցիների հետ հեծանիվներով գնացել էինք սուրբ Երրորդություն եկեղեցու բակ և վարել ենք հեծանիվներ: Մենք հերթով էինք հեծանիվ վարում: Տերյանի արձանի հարակից այգում մենք նկարեցինք Բանգլադեշի շենքերը:0FAD1C19-0628-4614-96DD-A77655734522

Однажды по дороге в школу

Однажды по дороге в школу творились удивительнее вещи. Машины летали, а самолёты ездили по дороге. Дети водили родителей в школу.  Когда в школе получали двойку, это было лучше, чем получить пятёрку. Потом я услышал звук будильника, это бил сон.

Համբարձման ծեսը Փարպի գյուղում

Մայիսյան 14-րդ հավաքի երրորդ օրը՝ մայիսի 15-ին, Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողների, դասավանդողների և նախակրթարանի դաստիարակաների հետ եղանք Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Նախապես մշակված ծրագրով՝ Համագործակցային նախագիծ. Համբարձման ծես,  երրորդ դասարանի սովորողները և դասավանդողները եղան Ղազար Փարպեցու դպրոցում, իսկ նախակրթարանի դաստիարակները՝  Գագիկ Յոլյանի անվան մանկապարտեզում:

Մանկապարտեզի 2 խմբերի հետ,  Սաթեն Գևորգյանի և Սոնա Կարապետյանի օգնությամբ, ծեսը իրականցրեցինք  ծաղկառատ բակում, իսկ Ղազար Փարպեցու դպրոցի սովորողների հետ,  Մարի Միքաելյանի, Կարինե Մամիկոնյանի, Սուսաննա Պետրոսյանի և Անուշ Թորոսյանի օգնությամբ, Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում:

Օրը բուռն էր, հագեցած և լի բազում  տպավորություններով.

Պատումը և տեսաֆիլմը՝  Սոնա Կարապետյանի

Համբարձման ծեսը Փարպի  գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում